Իսպանիայի հավաքականի պաշտպան Սերխիո Ռամոսը վստահ է, որ իրենք լավ դաս են տվել Իտալիային, ում հետ վիճարկելու են Կոնֆեդերացիաների եզրափակչի ուղեգիրը. -Լավ դաս ենք տվել մրցակցին և չեմ կարծում, որ նրանք կարող են զարմացնել մեզ: Բարդ խաղ է մեզ սպասվում: Վստահ եմ, որ ավելի բարդ է լինելու, քան Եվրո 2012-ի եզրափակչում էր: Հիշեցնենք, որ հանդիպումը կկայանա հունիսի 27-ին:
|