Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ով Արքայական գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի` «Բարսելոնայի» դեմ պատասխան խաղում դարձավ դուբլի հեղինակ, նոր ռեկորդ սահմանեց:
Կրիշտիանուն Կլասիկոների պատմության մեջ միակ ֆուտբոլիստն է, ում հաջողվել է արտագնա 6 անընդմեջ խաղում գրավել մրցակցի դարպասը, այս մասին հաղորդում է իսպանական AS պարբերականը:
|