Իսպանական հեղինակավոր Marca պարբերականը հաստատում է, որ Իսկո Ալարկոնը տեղափոխվում է Մադրիդի «Ռեալ»:
Կարլո Անչելոտիի առաջին խոշոր ձեռքբերումը դարձավ Իսկոն: «Մալագայի» ու «Ռեալի» միջև բանակցությունները բերեցին նրան, որ խաղացողը առաջիկա 5 մրցաշրջանները կանցկացնի «Ռեալի» կազմում:
Մոայադ Շատատը` «Մալագայի» գործադիր տնօրենը, երեկ հանդիպում է ունեցել «Ռեալի» գործադիր տնօրեն Խոսե Անխել Սանչեսի հետ: Խաղացողի հրաժարագինը կազմում էր 35 մլն եվրո: Անդալուսյան ակումբը համաձայնվել է բաց թողնել խաղացողին մոտ 30 մլն եվրոյի դիմաց, բայց «Ռեալը» կարողացել է հասնել նրան, որ տրանսֆերը կարժենա 24 մլն եվրո, ինչպես նաև 3 մլն եվրո կավելանա խաղացողի հաջող ելույթների դեպքում:
Մանուել Պելեգրինին չկարողացավ հասնել նրան, որ Իսկոն իր հետ տեղափոխվի «Մանչեսթեր Սիթի»: Սպասվում է, որ առաջիկա շաբաթվա ընթացքում տեղի կունենա խաղացողի շնորհանդեսը:
|