Մադրիդի «Ռեալը» շարունակում է Լոնդոնի «Տոտենհեմի» հարձակողական ոճի կիսապաշտպան Գարեթ Բեյլին գնելու փորձեր կատարել:
Հավանական տրանսֆերի ընթացքը անձամբ վերահսկելու մտադրությամբ, «Արքայական» ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը այսօր մեկնել է Անգլիայի մայրաքաղաք՝ Լոնդոն:
Պերեսը բազմիցս նշել է, որ Բեյլը լավագույններից է աշխարհում, իսկ իրենք միշտ հետաքրքրվում են լավագույններով:
Հավանական բանակցությունները սպասվում են հենց Պերեսի և «Տոտենհեմի» նախագահ Դանիել Լևի հետ, հաղորդում է իսպանական Marca պարբերականը:
|