Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը պատրաստվում է Ռոնալդուին առաջարկել նոր, բարելավված ֆինանասկան պայմաններով պայմանագիր, հայտնում է իսպանական մամուլը:
«Արքայական ակուբի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը պատրաստ է առաջարկել Ռոնալդուին նոր պայմանագիր մինչև 2018 թվականը՝ տարեկան 20 միլիոն եվրո աշխատավարձով: Այսպիսով, պորտուգալացի ֆուտբոլիստը կստանա այնքան աշխատավարձ, որքան Մախաչկալայի «Անժիի» հարձակվող Սամուել Էտո՛Օ-ն:
Ի սկզբանե Պերեսը նախատեսում էր 15 մլն եվրո տարեկան աշխատավարձ առաջարկել Ռոնալդուին, այնուհետև հասկացավ, որ Ռոնալդուն 5 մլն եվրոյով ավել կպահանջի: Հիշեցնենք` Պերեսը հայտարարել էր, որ ամեն ինչ կանի, որպեսզի Ռոնալդուն ավարտի իր կարիերան «Ռեալ»-ում:
|