Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնությունը վերջին մեծ մրցաշարը կլինի ինձ համար, ասել է Մադրիդի «Ռեալի» եւ Իսպանիայի հավաքականի դարպասպաահ Իկեր Կասիլյասը:
- Ես կհեռանամ Իսպանիայի հավաքականից 2014 թվականի աշխարհի առաջնությունից հետո: Ես, Խավին, Տորեսը, Պույոլը, Խաբի Ալոնսոն և Վիլյան բավականին լավ գիտակցում ենք մեր տարիքը և հասկանում ենք, որ այս Մունդիալը ամենայն հավանականությամբ վերջինն է մեր համար: Պատկերացրեք, թե ինչ կլինի, եթե մենք հաջող հանդես գանք»,- Կասիլյասի խոսքը մեջբերում է Marca-ն: Հիշեցնենք, որ Կասիլյասն Իսպանիայի հավաքականի կազմում մասնացել է 144 խաղի՝ ազգային թիմում անցկացրած խաղերի ցուցանիշով ռեկորդակիր դառնալով եվրոպացի դարպասապահների շրջանում: Նախորդ ռեկորդը պատկանում էր Տոմաս Ռավելիին, ով 1981-1997-ը 143 հանդիպում էր անցկացրել Շվեդիայի հավաքականի կազմում:
|