Մադրիդի «Ռեալի» իսպանացի դարպասապահ Իկեր Կասիլյասը 136 օր անց դարձյալ դուրս է եկել խաղադաշտ: Իսպանիայի հավաքականի կազմում Կասիլյասն ընկերական խաղում մրցում է Հաիթիի թիմի դեմ: Առաջին խաղակեսից հետո Վիսենտե Դել Բոսկեի թիմը հաղթում է 2:0 հաշվով: 32-ամյա Կասիլյասը 144-րդ խաղն է անցկացնում Իսպանիայի հավաքականի կազմում: Ազգային թիմում անցկացրած խաղերի ցուցանիշով «Ռեալի» ավագն արդեն առաջատար է եվրոպացի դարպասապահների շրջանում: Նախորդ ռեկորդը պատկանում էր Տոմաս Ռավելիին, ով 1981-1997-ը 143 խաղ էր անցկացրել Շվեդիայի հավաքականի կազմում, հայտնում է AS-ը:
|