Սանտիագո Բեռնաբեուի գավաթի հերթական խաղարկությունում Մադրիդի «Ռեալի» մրցակիցը կլինի քաթարական «Ալ-Սադդը», հաղորդում են իսպանական ԶԼՄ-ները: Ինչպես ավելի վաղ տեղեկացվել էր, «Արքայական» ակումբի' «Ալ-Սադդի» վրա կատարած ընտրությունը պատահական չէ, քանի որ այնտեղ է հանդես գալիս իսպանացի լեգենդար հարձակվող Ռաուլը: Իսպանիայում շատերը դժգոհ էին նրանից, որ մադրիդյան ակումբը մինչ այժմ հրաժեշտի հանդիպում չէր կազմակերպել իր լեգենդար խաղացողներից մեկի համար: Օրինակ, դա արդեն արել է «Շալկե-04»-ը, որի կազմում Ռաուլը երկու տարի է անցկացրել: Հանդիպումը կկայանա օգոստոսի 19-ին կամ 20-ին, ու Ռաուլը մեկ խաղակես հանդես կգա «Ռեալի» մարզաշապիկով:
|