Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պաշտոնապես ստանձնեց «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնը: Այս մասին տեղեկացնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը:
Տեղեկացման համաձայն՝ կողմերը կնքել են քառամյա համաձայնագիր:
Պորտուգալացի մասնագետը լոնդոնյան թիմի գլխավոր մարզչի պաշտոնում պաշտոնապես կներկայացվի հունիսի 10-ին:
|