Մադրիդի «Ռեալը» երեկ՝ երեկոյան, անհանգստացրել է «Տոտենհեմին»: «Մենք գալիս ենք, որպեսզի ստանանք Գարեթ Բեյլին»:
«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հրապարակայնորեն հայտարարել է, որ իր թիմը հետաքրքրված է ուելսցի ֆուտբոլիստի ծառայություններով և ամեն ինչ անելու է՝ մի քանի շաբաթվա ընթացքում նրա տրանսֆերը ձեռք բերելու համար: Այս մասին գրում է բրիտանական The Sun-ը:
Punto Pelota-ի եթերից Պերեսն ասել է. «Բեյլը Եվրոպայի մեծագույն ֆուտբոլիստներից մեկն է, իսկ «Ռեալ Մադրիդը» սիրում է մեծ ֆուտբոլիստներին: Մենք պետք է հզորացնենք մեր թիմը, սակայն ամեն ինչ պետք է անենք հանգիստ: Հնարավորը կանենք, որ ստացվի մոտ շաբաթների ընթացքում»:
|