Ինչպես հաղորդում է իսպանական «Marca» պարբերականը, «Ռեալը» վերջնական առաջարկ կանի «Տոտենհեմին»՝ թիմի առաջատար Գարեթ Բեյլի իրավունքները գնելու համար:
«Ռեալի» լեգենդ Զինեդին Զիդանը, ով, նախատեսվում է, նոր մրցաշրջանում կարևոր նշանակություն է ունենալու «արքայական ակումբի» համար, Ֆլորենտինո Պերեսին խնդրել է արագացնել Բեյլի իրավունքները գնելու գործը:
Ըստ աղբյուրի՝ հունիսի 15-ին «արքայական» ակումբը պաշտոնական առաջարկ կանի «Տոտենհեմին»՝ ուելսցու ծառայությունների դիմաց առաջարկելով 70 մլն եվրո:
|