Այսօր «Emirates» ընկերությունը կդառնա «Ռեալի» նոր հովանավորը: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Արարողությունը տեղի կունենա «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում ժամը 15:00-ին: Միջոցառմանը ներկա կգտնվեն «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը և «Emirates»-ի նախագահ և գործադիր տնօրեն շեյխ Ահմեդ բեն Սաիդ Մակտոմին:
|