Ինչպես հայտնում է իսպանական մամուլը, «Ռեալը» շարունակում է հետաքրքրվել իտալական «Նապոլիի» հարձակվող Էդինսոն Կավանիի ծառայություններով:
Ուրուգվայցի ֆուտբոլիստը երկմտանքի մեջ է իր ապագայի վերաբերյալ:
«Ներկա պահին ոչինչ հայտնի չէ: Եվ այդ իրավիճակը կշարունակվի մինչև պայմանագիր կնքվելը: Կարող եմ միայն ասել, որ ինձ ընդհանրապես չեն հետաքրքրվում իմ ապագայի մասին խոսակցությունները: Պահպանում եմ հանգստությունը: Միայն Աստծուն է հայտնի իմ ապագան», - ասել է Կավանին:
|