«Ռեալը» սկսել է նախապատրաստվել առաջնության վերջին խաղին՝ «Օսասունայի» դեմ հանդիպմանը, որը կկայանա այս շաբաթ «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշում:
Մարզման ընթացքում խաղացողները զբաղվել են մկանային վարժություններով և հարվածներ են կատարել դարպասին:
Մարզման ընթացքում ընդհանուր թիմին են միացել Կասիլյասը և Ռամոսը: Իսկ «Ռեալի» Ֆրանսիացի պաշտպան Ռաֆաել Վարանը շարունակում վերականգնվել վնասվածքից:
Կրիշտիանո Ռոնալդուն, Մայքլ Էսյենը, Խաբի Ալոնսոն, և Լուկա Մոդրիչը շարունակում են իրենց ընձեռնված հանգիստը վայելել:
«Ռեալի» մյուս պաշտպան Մարսելոն մարզվում է անհատական ծրագրով Կոնֆեդերացիայի գավաթի համար, իսկ Նաչոն և Մորատան պատրաստվում են Իսպանիայի երիտասարդական թիմի հետ Իսրայելի դեմ խաղին:
|