«Տոտենհեմի» կիսապաշտպան Գարեթ Բեյլի գործակալ Ջոնատան Բառնետը հայտարարել է, որ ինքը և իր հաճախորդը պատրաստ են քննարկել Մադրիդի «Ռեալի» առաջարկը, եթե թիմը հետաքրքրված է ֆուտբոլիստի ծառայություններով:
Սակայն Բառնետը նշել է, որ «Արքայական ակումբը» մեծ գումար պետք է վճարի Բեյլի համար:
«Եթե «Ռեալը» ցանկանում է գնել Բեյլին, ապա պետք ավելի շատ վճարի, քան «Բարսելոնան» վճարեց Նեյմարի համար: Չէ որ Բեյլը գերազանցում է բրազիլացուն և ապացուցել է դա Եվրոպայի ամենաուժեղ առաջնություններից մեկում:
Կարծում եմ «Ռեալը» հետաքրքրվում է Բեյլի ծառայություններով, ոչ այն պատճառով, որ չկարողացավ գնել Նեյմարին: Ամեն դեպքում մեզ համար մեծ պատիվ է «Ռեալի» հետքրքրության մասին լսելը, և մենք պատրաստ ենք քննարկել առաջարկը», - հայտարարել է Բառնետը:
|