«Միլանը» ցանկանում է իր կազմում տեսնել Մադրիդի «Ռեալի» հենակետային կիսապաշտպան Խաբի Ալոնսոյին, այս մասին հաղորդում է բրիտանական Goal.com-ը:
Աղբյուրի հաղորդած տեղեկատվության համաձայն, «ռոսոներիի» ղեկավարությունը իսպանացու դիմաց պատրաստ է 15 մլն եվրո վճարել:
Ենթադրվում է, որ Ալոնսոյի՝ «Միլան» հավանական տեղափոխության դեպքում, ֆուտբոլիստը կարող է տարեկան 4 մլն եվրո աշխատավարձ ստանալ:
Հիշեցնենք, որ 31-ամյա հենակետային կիսապաշտպանի պայմանագիրը «Արքայական» ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2014 թվականի հունիսը: Ավելի վաղ, ակումբի ներկայացուցիչները Ալոնսոյին առաջարկել էին պայմանագրի երկամյա երկարաձգում, սակայն մերժվել էին:
|