«Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդոն տպավորիչ մրցաշրջան անցկացրեց նաև այս տարի: Երեկ Արքայական գավաթի եզրափակիչում Ռեալը զիջեց Ատլետիկոյին, բայց այդ խաղում պորտուգալացի գոլահար Կրիշտիանու Ռոնալդոն այս մրցաշրջանում դարձավ իր 55-րդ գոլի հեղինակը 55 խաղում:
Միջինը նա ամեն խաղում մրցակցի դարպասը մեկ գնդակ է հեղինակել: Բայց այս մրցաշրջանը չի ավարտվել և 2 խաղ դեռ կա և հնարավոր է Ռոնալդոն թարմացնի իր ռեկորդը դարձնելով 60 գնդակ: Ռոնալդոն Ատլետիկոյի դարպասը գրավելուց հետո Արքայական գավաթի շրջանակներում խփեց իր յոթերորդ գնդակը, բացի այդ պորտուգալացին բոլոր 5 մրցաշարերում ռմբարկուների ցուցակում զբաղեցնւմ է առաջին կամ երկրորդ հորիզոնականը:
ԿՐԻՇՏԻԱՆՈՒ ՌՈՆԱԼԴՈՒԻ ԽԱՂԵՐՆ ՈՒ ԳՈԼԵՐՆ ԱՅՍ ՄՐՑԱՇՐՋԱՆՈՒՄ | Առաջնություն | Չեմպիոնների լիգա
| Գավաթ | Առաջնություն | ԸՆԴԱՄԵՆԸ | 34(34) | 12 (12) | 7 (7) | 2 (2) | 55 (55)
|
|