Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է Իսպանիայի Գավաթի խաղարկության եզրափակչի շրջանակներում «Ատլետիկոյից» կրած պարտությունը:
«Սա իմ կարիերայի վատագույն մրցաշրջանն էր: Շատ մարզիչների համար այն կարող էր լավագույնը լինել, բայց ոչ ինձ համար: Չնայած կարող եմ ասել, որ անցած երկու մրցաշրջաները հաջող էին մեզ համար:
Չեմ կարծում, որ «Ատլետիկոն» արժանի էր Գավաթին, սակայն նրանք նվաճել են տիտղոսը: Երկու անգամ կարող էինք գոլ հեղինակել, 3 անգամ հարվածեցինք դարպասաձողին: Այդ իսկ պատճառով արդյունքն անարդար եմ համարում: «Ատլետիկոյի» դարպասապահը հիանալի խաղ ցուցադրեց, բայց նրա բախտը պարզապես բերեց:
Իմ՝ «Ռեալի» հետ կնքած համաձայնագիրը նախատեսված է ևս 3 տարով: Դեռևս չեմ խոսել Ֆլորենտինո Պերեսի հետ իմ ապագայի վերաբերյալ»,- նշել է Մոուրինյոն:
|