Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչի շրջանակներում «Սանտիագո Բեռնաբեո» մարզադաշտում ուժերը չափեցին Մադրիդի «Ռեալն» ու «Ատլետիկոն»:
Մադրիդյան դերբիի հաշիվը բացվեց 13-րդ րոպեին: Քրիշտիանու Ռոնալդուի հարվածը դիպուկ էր: 35-րդ րոպեին «Ատլետիկո»-ի կազմում պատասխան գոլը խփեց Դիեգո Կոստան:
Մինչև հանդիպման հիմնական ժամանակի ավարտը խփած այլ գնդակներ չգրանցվեցին: Նշանակվեց լրացուցիչ ժամանակ: «Ռեալ»-ի խաղային առավելության պայմաններում «Ատլետիկո»-ն երկրորդ գոլը խփեց: 98-րդ րոպեին աչքի ընկավ Միրանդան` հաղթանակ պարգևելով իր թիմին:
«Ռեալ» - «Ատլետիկո»` 1:2
1:0 Ռոնալդու (13’), 1:1 Դիեգո Կոստա (35’), 1:2 Միրանդա (98’)
|