«Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը Իսպանիայի գավաթի եզրափակչի «Ատլետիկոյի» դեմ խաղից առաջ հայտարարել է, որ այդ խաղում ամեն ինչ հնարավոր է, հաղորդում է Marca-ն:
-Եթե մենք վաղը պարտվենք, ապա մրցանակների տեսանկյունից դա ձախողում կլինի: Ֆուտբոլը խաղ է: Այստեղ ամեն բան կարող է պատահել,- հայտարարել է Ռամոսը:
|