Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակչի «Ռեալի» դեմ խաղից առաջ «Ատլետիկոյի» մարզիչ Դիեգո Սիմեոնեն հանդիպել է լրագրողներին ու այդ ընթացքում բացել է իր բոլոր խաղաքարտերը՝ նշելով, թե ինչ մեկնարկային կազմ է դաշտ դուրս բերելու:
Ըստ Սիմեոնեի՝ դաշտ են դուրս գալու Կուրտուան, Խուանֆրանը, Գոդինը, Միրանդան, Լուիս Ֆելիպեն, Մարիո Սուարեսը, Գաբին, Կոկեն, Արդա Թուրանը, Դիեգո Կոստան ու Ռադամել Ֆալկաոն:
Հիշեցնենք, որ խաղը կայանալու է Մադրիդի «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում ու կմեկնարկի Երևանի ժամանակով 23:30-ին:
|