Այսօր ֆուտբոլային աշխարհում տեղի ունեցան երկու ոչ ցանկալի իրադարձություններ, որոնք անմիջականորեն կապ ունեն Մադրիդի «Ռեալի» հետ:
«Արքայական ակումբի» նախկին ֆուտբոլիստներ Քրիստոֆ Մետցելդերն ու Դևիդ Բեքհեմը որոշել են իրենց խաղակոշիկները կախել մեխից:
32-ամյա Մետցելդերը հանդես է գալիս «Շալկեի» կազմում: Պաշտպանը խաղացել է նաև «Ռեալում»:
Ինչ վերաբերում է Դևիդ Բեքհեմին, անգլիացի կիսապաշտպանը հանդես է գալիս ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենում»: Փարիզյան ակումբը նոր պայմանագիր էր նախատեսել բրիտանացու համար, սակայն վերջինս շնորհակալություն է հայտնել թիմին ու հստակ ասել, որ մրցաշրջանի ավարտից հետո ավարտելու է մարզական կարիերան:
|