«Յուվենթուսը» շարունակում է բանակցություններ վարել «Ռեալի» արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուայինին ձեռք բերելու նպատակով, հայտնում է La Gazzetta dello Sport-ը:
Այս պահի դրությամբ թուրինյան ակումբը պատրաստ է նրա համար «Ռեալին» վճարել 22 մլն եվրո, իսկ ահա մադրիդյան կողմը պահանջում է 30 մլն եվրո գումար:
Ինչպես նշում է աղբյուրը՝ մեծ է հավանականությունը, որ կողմերը ի վերջո համաձայնության կգան 25 մլն եվրո արժեքի վրա:
Նշենք, որ Իսպանիայի առաջնության ընթացիկ խաղարկությունում Գոնսալո Իգուայինը մասնակցել է 26 խաղի՝ դառնալով 14 գոլի հեղինակ:
|