Ֆրանսիական ՊՍԺ-ն այս ամառ կփորձի համաձայնության գալ «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի տեղափոխության հարցով, պնդում է L’Equipe-ը: Տրանսֆերի հավանական արժեքը գնահատվում է 100 մլն եվրո:
Այն դեպքում, եթե գործարքը կայանա, փարիզյան ակումբը պատրաստ է տարեկան 18 մլն եվրո վճարել իր պոտենցիալ գերաստղին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Ռոնալդուին դեմ չէ իր շարքերը վերադարձնել «Մանչեսթեր Յունայթեդը», որն առաջարկում է 50-70 մլն ֆունտ:
|