«Ռեալի» պաշտպաններ Ռամոսը և Մարսելոն այսօր մարզվել են ընդանուր խմբի հետ և կկարողանան մասնակցել եզրափակիչին, իսկ «Ռեալի» պաշտպաններից մյուսը՝ Ռաֆայել Վարանը, ամենայն հավանականությանբ, չի կարողանա օգնել թիմին եզրափակիչում, որը կկայանա այս ուրբաթ «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում:
Ժոզե Մոուրինյոի հանձնարարությանբ «Ռեալի» դարպասապահներ Իկեր Կասիլյասը, Դիեգո Լոպեսը, Ադանը և Խեսուսը անհատական ծրագրով են մարզվել Սիլվինիո Լոուրոյի (դարպասապահներ մարզիչի) հետ եզրափակիչի համար:
Մնացած խաղացողները մարզվել են Մոուրինյոյի վերահսկողությամբ: Նրանք նախ կատարել են ֆիզիկական վարժություններ, ձգումներ, ինչից հետո անցել են գնդակի հետ աշխատանքին:
|