Մադրիդի «Ալտետիկոյի» պաշտպան Խուանֆրան Տորեսը, ով ժամանակին հանդես է եկել նաև «Ռեալի» կազմում ու անցել է «Ռեալի» մարզադպրոցը, վստահություն է հայտնել, որ իր թիմը կարող է հաղթել «սերուցքայիններին», տեղեկացնում է իսպանական մամուլը:
«Մեր մարզիչը՝ Դիեգո Սիմեոնեն, թիմին պատրաստում է առջիկա խաղին այնպես, ինչպես մյուս խաղերին: Ես վստահ եմ, որ նա մեզ ճիշտ հրահանգներ կտա: Չեմ կասկածում, որ մենք լավ կխաղանք և կհաղթենք: Մենք գիտենք, թե ինչ պետք է անենք խաղադաշտում», - հայտարարել է իսպանացի ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ մայիսի 17-ին Երևանի ժամանակով 23:30-ին «Սանտիագո Բեռնաբեուում» Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակչի շրջանակներում տեղի կունենա «Ռեալ Մադրիդ» - «Ատլետիկո Մադրիդ» հանդիպումը:
|