Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Բերնդ Շուստերը կիսվել է Իսպանիայի գավաթի եզրափակչից իր սպասելիքներով, հայտնում է իսպանական մամուլը:
«Ատլետիկո Մադրիդի» համար չկա ավելի կարևոր հանդիպում, քան Իսպանիայի գավաթի շրջանակներում կայանալիք «Ռեալի» դեմ հանդիպումը: Հաղթել «Ռեալին» նրա իսկ դաշտում ինչ որ յուրահատուկ բան է», - հայտարարել է գերմանացի մասնագետը:
Հիշեցնենք, որ Շուստերը երկար տարիներ որպես ֆուտբոլիստ հանդես է եկել Իսպանիայում: Նա հասցրել է խաղալ երկու մադրիդյան ակումբներում: Բացի այդ Շուստերը հանդես է եկել նաև «Բարսելոնայում»:
|