Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահ Ֆրանսիսկո «Պակո» Բույոն կարծում է, որ իր նախկին թիմը հաղթելու ավելի շատ հնարավորություններ ունի Իսպանիայի գավաթի եզրափակչի շրջանակներում կայանալիք «Ատլետիկոյի» դեմ խաղում:
Հանդիպումը տեղի է ունենալու մայիսի 17-ին «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում:
«Եթե հիմք ընդունենք թիմերի ներուժը, ապա ես կարծում եմ, որ «Ռեալը» այս հանդիպման ֆավորիտն է: Սակայն երկու թիմերն էլ պայքարելու են հաղթանակի համար, քանի որ եզրափակիչները գոյություն ունեն նրա համար, որպեսզի այն հաղթես», - ասել է Բույոն:
Բացի այդ Բույոն կարծում է, որ «Արքյական ակումբի» պաշտպան Պեպեն պետք է դուրս գա խաղադաշտ մեկնարկային կազմում:
«Պեպեն և Սերխիո Ռամոսը այն կենտրոնական պաշտպաններն են, որոնք գտնվում են լավ մարզավիճակում: Եթե նա չլինի մեկնարկային կազմում, ապա դա անակնկալ կլինի: Սակայն պետք է հիշել, որր որոշումը կայացնելու է Մոուրինյոն»:
Հիշեցնենք, որ իսպանական մամուլում նորություններ էին տարածվել, ըստ որոնց Մոուրինյոն որոշել է, որ «Ատլետիկոյի» դեմ խաղին մեկնարկային կազմում Պեպեն չի լինի, այլ կխաղա Ալբիոլը:
|