Կառլո Անչելոտտին պետք է ազատ գործակալի կարգավիճակ ստանա, որպեսզի պայմանագիր ստորագրի Մադրիդի «Ռեալի» հետ: Ֆլորենտինո Պերեսն իտալացի մարզչի 10 օր ժամանակ է տվել ՊՍԺ-ից հեռանալու համար, քանի որ «Ռեալի» չի պատրաստվում փարիզյան ակումբին գումար վճարել իտալացու պայմանագիրը խզելու համար:
Նախկինում «Ռեալը» գումարներ ծախսել է մարզիչներ հրավիրելու համար, սակայն այս անգամ չի պատրաստվում այդ կերպ վարվել: «Ռեալի» ղեկավարները չորս միլիոն եվրո էին վճարել «Վիլյառեալին», որպեսզի հրավիրեն Պելեգրինիին, ինչպես նաև 16 միլիոն եվրո էին վճարել «Ինտերին» Մոուրինյոյի համար (թեև «Ռեալը» պնդում է, որ ընդամենը ութ միլիոն է վճարվել): Անչելոտտին դեռևս մեկ տարվա պայմանագիր ունի, սակայն լավագույն հարաբերությունների մեջ չէ ՊՍԺ-ի սեփականատեր շեյխի հետ: Ֆրանսիայի չեմպիոնի կոչումը նվաճելուց և Չեմպիոնների լիգայում հաջող ելույթներից հետո ՊՍԺ-ի սեփականատերը ցանկանում է, որ Անչելոտտին մինչև վերջ իրագործի իր պայմանագիրը: Իտալացի մարզիչն առաջիկա օրերին հանդիպում կունենա Շեյխի հետ, որից հետո պարզ կդառնա, թե արդյոք նա կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ»:
Ամեն ինչ կախվա կլինի նրանից, թե արդյոք Ալ-Խելաիֆին կհամաձայնվի նրան բաց թողնել՝ առանց պայմանագիրը խզելու համար նախատեսվա չորս միլիոն եվրոն պահանջելու:
|