Ինչպես տեղեկացնում է Corriere Dello Sport-ը, իտալական «Միլանը» ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» մի քանի ֆուտբոլիստների տրանսֆերները, եթե Մոուրինյոն ամռանը հեռանա թիմից:
Խոսքը վերաբերում է Լուկա Մոդրիչին, Անխել դի Մարիային, Պեպեին ու դարպասապահ Դիեգո Լոպեսին:
Հաղորդման համաձայն՝ իտալական ակումբի փոխնախագահ Ադրիանո Գալիանին անձամբ բանակցելու է «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ:
|