Ժոզե Մոուրինյոն 22 ֆուտբոլիստ ունի իր տրամադրության տակ և Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլային քաղաքում պատրաստվում է նրանց «Ատլետիկոյի» դեմ խաղին:
«Ռեալի» ֆուտբոլիստները երկրորդ մարզումն է անցկացրել ուրբաթ օրը կայանալիք Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ հանդիպմանը նախապատրատվելու շրջանակներում: «Սանտիագու Բեռնաբեու» մարզադաշտում կայանալիք հանդիպմանը պատրաստվող 22 ֆուտբոլիստներին Ժոզե Մոուրինյոն մարզման ժամանակ բաժանել էր երկու խմբի: Օզիլը, որը վերականգնվել է ծնկի վնասվածքից, մարզվել է ընդհանուր խմբի հետ: Ռամոսն ու Մարսելոն շարունակում են վերականգնվել, իսկ Վարանը, որը երեկ է ծնկի վիրահատության ենթարկվել, սկսել է վերականգման գործընթացը:
Այսօրվա մարզման ժամանակ առաջին խմբում էին Կասիլյասը, Դիեգո Լոպեսը, Ադանը և Խեսումը: Նրանք աշխատում էին դարպասապահների մարզիչ Սիլվինոի Լոուրոյի գլխավորությամբ և գնդակով հատուկ վարժություններ էին կատարում:
Մնացած ֆուտբոլիտները երկրորդ խմբում էին: 18 ֆուտբոլիստների թվում էին Օզիլը, որը վերականգնվել է վնասվածքից և Իգուաինը, որը երեկ սահմանափակումներով էր մարզվում: Ռուի Ֆարիայի գլխավորությամբ ֆուտբոլիստները սկզբում ինտենսիվ նախավարժանք կատարեցին, որը ընդգրկում էր տարբեր տարածությունների վազքեր, ապա թիմը սկսեց աշխատել:
|