«Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի` «Չելսին» հավանական գլխավորելու մասին լուրերը:
«Մոուրինյոյին ցանկանում եմ տեսնել «Չելսիի» ղեկին: Նա աշխարհի լավագույն մարզիչն է: Թիմի երկրպագուները և ֆուտբոլիստները սիրում են նրան: Պետք է տեսնենք, թե ինչպես կդասավորվեն իրադարձությունները»,- ասել է Ազարը:
Ավելի վաղ բրիտանական Goal.com-ը հայտարարել էր, որ Ժոզե Մոուրինյոն և «Չելսին» համաձայնության կգան անցնող ամսվա վերջում:
|