«Ռեալը» հասել է «Արքայական գավաթի» շրջանակներում իր առաջ դրված գլխավոր նպատակին՝ եզրափակիչին՝ կարղանալով հաղթահարել բոլոր մրցակիցներին, այդ թվում նաև «Բարսելոնային»:
Այս ամենի հետ մեկտեղ «Ռեալի» հարձակվողներ Կրիշտիանու Ռոնալդուն և Կարիմ Բենզեման դարձել են Արքայական գավաթի լավագույն հարձակվողական զույգը՝ կարողանալով խփել 10 գնդակ մրցակիցների դարպասը:
Կարիմ Բենզեման 4 գոլ է հեղինակել Արքայական գավաթում, որորնցից առաջինը խփել է «Ալկոյանոյին», ինչպես նաև քառորդ եզրափակչում տխրեցրել է «Վալենսիային», իսկ Կրիշտիանու Ռոնալդուն 6 գնդակ է հեղինակել: Նա առաջին անգամ գոլ է խփել «Սելտայի» դեմ առաջին խաղում, իսկ պատասխան խաղ կարողացել է իր անվան դիմաց գրանցել մեկ հեթ-տրիկ, ինչպես նաև նա երկու գնդակ է ուղարկել «Բարսելոնայի» դարպասը:
ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԻՍՊԱՆԻԱՅԻ ԳԱՎԱԹՈՒՄ
| Թիմ | Ֆուտբոլիստներ | Գոլեր | Ռեալ Մադրիդ
| Ռոնալդու և Բենզեմա
| 10 | Ատլետիկո Մադրիդ
| Դիեգո Կոշտա և Ֆալկաո
| 9 | Սևիլիա | Նեգրեդո և Ռակիտիչ
| 9 | Բարսելոնա | Վիլյա և Մեսսի
| 9
|
|