«ՊՍԺ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խնդրել է Մադրիդի «Ռեալի» ղեկավարությանը գնել Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Անդրեա Պիրլոյին այն դեպքում, եթե ինքը տեղափոխվի Մադրիդ, փոխանցում են իտալական ԶԼՄ-ները:
Չի բացառվում, որ տրանսֆերի մեջ կարող է ներառվել նաև «Արքայական ակումբի» հարձակվող Գոնսալո Իգուայինը, ում «Յուվենթուսը» շատ է ցանկանում տեսնել իր շարքերում:
Հիշեցնենք, որ իսպանական ԶԼՄ-ների փոխանցմամբ Կարլո Անչելոտին Մադրիդի «Ռեալի» մարզչի գլխավոր թեկնածուն է: «Արքյական ակումբի» ներկայիս գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մրցաշրջանից հետո ամենայն հավանականությամբ կտեղափոխվի Լոնդոնի «Չելսի»:
|