Իսպանական AS թերթը հարցում է անցկացրել իր կայքի այցելուների շրջանում պարզելու համար, թե որ ֆուտբոլիստներին նրանք կցանկանային տեսնել «Արքայական ակումբում» մյուս մրցաշրջանում: «Արքայական ակումբի» կողմնակիցներին խնդրել են ընտրություն կատարել «Սանթոսի» հարձակվող Նեյմարի և «Տոտենհեմի» կիսապաշտպան Գարեթ Բեյլի միջև:
Հարցման արդյունքում պարզ է դարձել, որ «Ռեալի» երկրպագուների ճնշող մեծամասնությունը նախընտրում է ուելսցի ֆուտբոլիստին: Նրա օգտին են քվեարկել հարցվածների 93 տոկոսը:
Հիշեցնենք, որ իսպանական գրանդը հետաքրքրված է Բեյլի և Նեյմարի ծառայություններով: Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստին «Ռեալը» առաջարկում է 6 տարվա պայմանագիր և տարեկան 10 միլիոն եվրո աշխատավարձ:
Հարցմանը մասնակցել է 60 հազարից ավել մարդ:
|