Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն հերթական անգամ աջակցել է «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասին, փոխանցում է իսպանական մամուլը:
Դել Բոսկեն նշել է, որ «Արքայական ակումբի» դարպասապահը լինելու է հավաքականի այն ֆուտբոլիստների ցանկում, որոնք մասնակցելու են Կոնֆեդերացիայի գավաթին:
«Կասիլյասը լինելու է մեր հայտացուցակում: Մենք պետք է հարգենք նրան հավաքականում անցկացրած 143 խաղերի համար: Դեռ կտեսնենք, թե ով է խաղալու մեկնարկային կազմում, սակայն նա հաստատ մեզ հետ կլինի», - հայտարարել է մարզիչը:
Հիշեցնենք, որ Կասիլյասը մնում է պահեստայինների նստարանին ձեռքի վնասվածքից ապաքինվելուց հետո: Միևնույն ժամանակ «Ռեալի» մարզիչ Ժոզե Մոուրինյոն նշել է, որ որպես դարպասպահ ավելի շատ հավանում է Դիեգո Լոպեսին:
|