![](http://merengues.do.am/_nw/4/s11236322.jpg)
Ֆրանսիական «ՊՍԺ»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին վերջնականապես որոշել է լքել փարիզյան ակումբը, փոխանցում է AS-ը: Մոտակա 48 ժամվա ընթացքում իտալացի մասնագետը կհանդիպի «ՊՍԺ»-ի նախագահ Նասեր Ալ-Խելայիֆիի հետ և հանդիպման ընթացքում կհայատարարի իր որոշման մասին: Հիշեցնենք, որ Անչելոտին համարվում է Մադրիդի «Ռեալի» մարզիչ դառնալու գլխավոր թեկնածուն: Նախկինում 53-ամյա մասնագետը կարիերան շարունակելու երեք առաջարկ էր ստացել:
|