Մադրիդի «Ռեալը» առաջարկ է արել «Մանչեսթեր Յունայթեդին» Ռունիի տրանսֆերի ձեռքբերման վերաբերյալ, հաղորդում է Mundo Deportivo-ն: «Արքայական ակումբը» պատրաստ է 40 միլիոն եվրո առաջարկել, իսկ Ֆլորենտինո Պերեսը մտադիր է անձամբ վարել բանակցությունները: Ըստ որոշ տվյալների` Ռունին ցանկանում է լքել «Մանչեսթեր Յունայթեդը», քանի որ տարաձայնություններ ունի ապագա մարզիչ Դեվիդ Մոյեսի հետ, ում հետ նա «Էվերտոնում» սկսել է իր պրոֆեսիոնալ կարիերան: Այս մրցաշրջանում Ռունին մասնակցել է 27 հանդիպման և աչքի է ընկել 15 անգամ:
|