«Բարսելոնայի» պաշտպան Դանիել Ալվեսը ցանկություն է հայտնել «Ռեալի» մարզիչ Ժոզե Մոուրինյոյին մյուս մրցաշրջանում ևս տեսնել «Արքայական ակումբի» ղեկին:
«ԶԼՄ-ները շատ բան կկորցնեն, եթե Մոուրինյոն որոշի լքել «Ռեալը»: Նրանք ավելին կկորցնենք, քան մենք: Ես ինքս նույնպես չեմ ցանկանում, որ նա հեռանա «Արքայական ակումբից»: Չէ որ մրցակցելը միշտ լավ է», - հայտարարել է Ալվեսը:
Հիշեցնենք, որ կապտանռնագույնները օրերս դարձան Իսպանիայի չեմպիոն, իսկ Մոուրինյոն իր հերթին շնորհավորեց նրանց:
|