Մադրիդի «Ռեալը» շարունակում է ջանքեր գործադրել, որպեսզի համոզի «Սանթոսի» հարձակվող Նեյմարին փոխել իր ակումբը, փոխանցում են իսպանական ԶԼՄ-ները:
Նպատակին հասնելու համար «Արքայական ակումբի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը պատրաստ է վճարել մեծ գումարներ: «Ռեալը» Բրազիլիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստին առաջարկում է վեց տարվա պայմանագիր՝ տարեկան 10 միլիոն եվրո աշխատավարձով: Հենց այդքան աշխատավարձ է ստանում նաև իսպանական գրանդի առանցքային ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Նեյմարը հայտարարեց, որ ցանկանում է խաղալ «Սանթոսում» մինչև պայմանագրի ավարտը: Իսկ ակումբի հետ նրա պայմանագիրը ավարտվում է 2014 թվականին: Միևնույն ժամանակ Նեյմարին գնելու համար պակաս ջանք չի գործադրում նաև կատալոնական «Բարսելոնան»:
|