«Ռեալի» պաշտպան Ռաֆայել Վարանն ամենայն հավանականությամբ չի կարողանա խաղադաշտ դուրս գալ մինչ մրցաշրջանի ավարտը: Իսպանիայի առաջնության 35-րդ տուրի շրջանակներում կայացած «Էսպանյոլի» հետ խաղում 20-ամյա ֆրանսիացին վնասել է ծունկը: «Մեր բժիշկների կարծիքով Վարանը չի կարող մասնակցել Իսպանիայի գավաթի եզրափակչին: Իրավիճակն իհարկե ցավալի է, սակայն դրանից պետք չէ ողբերգություն սարքել: Մենք կգտնենք նրան փոխարինող»,- թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոոուրինյոյի խոսքերը մեջբերում է Football Espania–ն: Վարանի վնասվածքի լրջության աստիճանը պարզ կլինի միայն մանրակրկիտ բուժզննում անցնելու հետո:
|