«Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, Իսպանիայի առաջնության 35-րդ տուրում «Էսպանոյոլի» հետ ոչ-ոքիից հետո, առաջինն է շնորհավորել «Բարսելոնային», որն ապահովել է չեմպիոնական տիտղոսը: «Առաջին հերթին ուզում եմ շնորհավորել «Բարսելոնային»՝ նրա մարզիչներին, ֆուտբոլիստներին և երկրպագուներին: Կարծում եմ՝ դա նվազագույնն է, որ կարող եմ անել: Անցյալ տարի տիտղոսը և շնորհավորանքներն ընդունում էինք մենք, իսկ հիմա պետք է արժանին մատուցենք կատալոնացիներին»,-Մոուրինյոյի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:
|