Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի պաշտպան Ռաֆայել Վարանն «Էսպանյոլ» - «Ռեալ» խաղին վնասվածք ստացավ:
Առաջին խաղակեսի միջնամասում ծնկի հատվածում ստացած վնասվածքը պատճառ հանդիսացավ, որ նա փոխարինվի:
Ամենայն հավանականությամբ երիտասարդ ֆուտբոլիստը բաց կթողնի գավաթային եզրափակիչը: Բայց և այնպես ամեն ինչ հստակ պարզ կդառնա բուժզննումից հետո:
Հիշեցնենք, որ Արքայական գավաթի եզրափակիչում մայիսի 17-ին «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում «Ռեալը» հյուրընկալելու է Մադրիդի «Աթլետիկոյին»:
|