Բարսելոնայի «Կորնելյա Էլ Պրատ» մարզադաշտում կայացավ «Էսպանյոլ» - «Ռեալ Մադրիդ» հանդիպումը: Խաղին թիմերը մոտեցել էին տարբեր վիճակում: «Ռեալը» դաշտ էր դուրս բերել բավականին ռոտացված մեկնարկային կազմ, բացի այդ էլ վնասվածք ստացավ Ռաֆայել Վարանը:
Արդյունքում, առաջին կեսում «Էսպանյոլը» բացեց հաշիվը, իսկ երկրորդ կեսում «Ռեալին» հաջողվեց միայն մեկ գոլ խփել Իգուայինի ջանքերով: Ի վերջո՝ 1:1: Կորցրած միավորներ, կորցրած չեմպիոնություն: «Բարսելոնան» այսօր պաշտոնապես ամրագրեց չեմպիոնի կոչումը:
|