Ուեյն Ռունիի` «Մանչեսթեր Յունայթեդը» լքելու դեպքում «մանկունիանցիները» որպես նրա փոխարինող են դիտարկում Կարիմ Բենզեմային, հաղորդում է The Sun-ը:
«Յունայթեդը» Ռունիի համար պահանջում է նվազագույնը 25 մլն ֆունտ, ինչից հետո նրանք կարող են այդ գումարը ավելացնել մինչև 30 մլն-ի ու փորձել ձեռք բերել ֆրանսիացի հարձակվողին:
Սակայն, Դևիդ Մոյեսի նշանակումը կարող է շատ բան փոխել, քանի որ շոտլանդացին իր առաջնահերթ նպատակն է համարում Ռունիին թիմում պահելը: Ռունիի ինքնակենսագրականում որոշ վիճարկելի արտահայտություններ կային նրա ու Մոյեսի վերաբերյալ, սակայն վերջերս բոլոր հարցերը լուծվել են:
Ռունին մեծ ուրախությամբ կուզենա աշխատել Դևիդ Մոյեսի գլխավորությամբ, քանի որ հենց Մոյեսը նրան 16 տարեկանում շանս տվեց խաղալ «Էվերթոնի» առաջին թիմում Պրեմյեր լիգայի շրջանակներում:
Բացի այդ, Մոյեսը բարձր է գնահատել Ռունիի այն քայլը, երբ անգլիացին զանգահարել է Մոյեսին, որ հարթի բոլոր տարաձայնությունները: Դա Մոյեսը դիտարկել է որպես հասունության ապացույց:
|