Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն նույնպես խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնի կարիերան ավարտելու որոշման մասին.
- Երբ սըր Ալեքսը զանգեց և հայտնեց իր որոշման մասին՝ ես զարմացա և մի փոքր տխրեցի: Կարծում եմ, որ Դևիդ Մոյեսը հիանալի ընտրություն է: Սըր Ալեքսին ցանկանում եմ երջանկություն, իսկ Մոյեսին՝ հաջողություններ «Օլդ Թրաֆորդում»,- ասել է պորտուգալացի մասնագետը:
|