Լոնդոնում կայացավ բասկետբոլի Եվրոլիգայի կիսաեզրափակիչ փուլը:
Կիսաեզրափակիչներից առաջինում մրցում էին Մոսկվայի «ԲԿՄԱ».-ն ու հունական «Օլիմպիակոսը»: Ռուսական թիմը պարտվեց ու եզրափակչի տեղը զիջեց հույնեbրին:
Երկրորդ կիսաեզրափակչում մրցում էին երկու իսպանական գրանդները՝ «Ռեալն» ու «Բարսելոնան»: Խաղը շատ լարված ընթացք ունեցավ, ու մինչև վերջ թիմերը պայքարում էին հաղթանակի համար:
Ի վերջո հաղթանակ տարավ «Ռեալն» ու դուրս եկավ հին մայրցամաքի ամենահեղինակավոր մրցաշարի եզրափակիչ:
«Բարսելոնա Ռեգալ» - «Ռեալ Մադրիդ» 67 (18+15+18+16) - 74 (11+28+9+26)
|