Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի խոսքերը և արարքները ապացուցում են, որ նա չի ձգտում հեռանալ ակումբից, փոխանցում է իսպանական մամուլը: Այդ մասին հայտնել է Մոուրինյոյի ծանոթներից մեկը, ում անունը չի հայտարարվում:
«Ժոզեն անում է ամեն ինչ, որպեսզի «մաքրի» «Ռեալը»:
Նա ցույց է տալիս և սովորեցնում է ամեն ինչ: Ժոզեն ցանկանում է, որպեսզի ղեկավարությունը պատասխանի հետևյալ հարցին. ցանկանում են արդյո՞ք նրանք շտկել բոլոր այն խնդիրները, որոնք խանգարում են հասնել առավելագույն արդյունքների: Թե նրանք ընտրություն կկատարեն այն մարդկանց օգտին, ովքեր իրենց ակուբից բարձր են դասում», - նշել է Մոուրինյոյի ծանոթը:
|