Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը կոչ է անում թիմակիցներին կենտրոնանալ առաջիկա խաղերի վրա և չմտածել ուրիշ ոչնչի մասին, փոխանցում է իսպանական մամուլը:
Ֆուտբոլիստը այս ամենը ասել է ակումբում տեղի ունեցող վերջին իրադարձությունների մասին: Հիշեցնենք, որ Պեպեն «Արքայական ակումբի» գլխավոր մարզչին կոչ էր արել հարգել թիմի լեգենդ Իկեր Կասիլյասին: Պորտուգալացի պաշտպանին Մոուրինյոն շատ կոշտ կերպով պատասխանել էր ասելով, որ Պեպեն ունի խնդիր, որի անունը Վառան է:
«Եկել է պահը, որպեսզի վերջ դնենք «Ռեալում» տեղի ունեցող բոլոր վեճերին: Ես խոսում եմ մարզչի, Պեպեի և Կասիլյասի մասին: Պետք է մտածել Իսպանիայի գավաթի եզրափակչի մասին և հաղթել այն» - նշել է Ռամոսը:
|