«Բարսելոնայի» կիսապաշտպան Ալկանտարան մեկնաբանել է «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի խոսքերը, հայտնում է իսպանական մամումլը:
Հիշեցնենք, որ պորտուգալացի մասնագետը խորհուրդ էր տվել Ինիեստային ուշադրություն դարձնել նրան, թե ինչպես է խաղում «Բարսելոնան» առանց Մեսիի:
«Մենք միշտ հարգանքով ենք խոսում ուրիշների մասին: Իսկ ահա մեզ պատշաճ կերպով չեն հարգում: Մոուրինյոյի խոսքերը միայն նրա կարծիքն են, այլ ոչ փաստեր: Մեկ տարուց ոչ ոք չի հիշի Մոուրինյոյի խոսքերը», - հայտարարել է Ալկանտարան:
|